Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, համաձայն նույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի պահանջներով․ 1. Հաստատել՝
1) Եղեգնաձոր համայնքում հանրային հավաքների մասին իրազեկման թերթիկի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի։
2) Եղեգնաձոր համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի վարման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։
3) Եղեգնաձոր համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից: |