Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 130-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՐԴԱՆ ԱՎԱԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՎ ՄԱԼԻՇԿԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 6, 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ԹԻՎ 8 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 102-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հիմք ընդունելով 2001 թվականի հոկտեմբերի 9-ին և 2004 թվականի օգոստոսի 27-ին «Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ» բարեգործական հիմնադրամի և Մալիշկայի համայնքապետարանի միջև կնքված հողամասերի անհատույց օգտագործման պայմանագրերի 3-րդ գլխի 9-րդ կետը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ» բարեգործական հիմնադրամը պայմանագիրը կնքելուց ի վեր խախտել է նշված պայմանագրերի 1-ին գլխի 2-րդ կետը՝ անհատույց օգտագործման տրամադրված հողամասերը չօգտագործելով նպատակային նշանակությանը համապատասխան.

1. Լուծել 2001 թվականի հոկտեմբերի 9-ին և 2004 թվականի օգոստոսի 27-ին «Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ» բարեգործական հիմնադրամի և Մալիշկայի համայնքապետարանի միջև կնքված հողամասերի անհատույց օգտագործման պայմանագրերը՝ դադարեցնելով անհատույց օգտագործման իրավունքը։

2. Ուժը կորցրած ճանաչել Մալիշկա համայնքի ավագանու 2000 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 6 և 2004 թվականի հունիսի 30-ի թիվ 8 որոշումները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner