Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-211 հոդվածների, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 16-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը և քննարկելով «Եղեգ» բնապահպանա-սոցիալական հասարակական կազմակերպության ներկայացուցիչների առաջարկը․ 1. Հարավային Կովկասում էկոմիջանցքների աջակցություն բնապահպանական ծրագիր իրականացնելու նպատակով՝ տալ համաձայնություն Եղեգնաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 60․27069 հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը՝ համաձայն հավելվածի, սահմանափակ օգտագործման իրավունքով (սերվիտուտ) 8 (ութ) տարի ժամկետով «Եղեգ» բնապահպանա-սոցիալական հասարակական կազմակերպությանը տրամադրելու համար:
2. Սերվիտուտի տրամադրման տարեկան վճար սահմանել՝ 1 հա-ի համար _______ (____________________)* ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
*տարեկան վճարի չափը՝ հանձնաժողովի և ավագանու նիստի քննարկումներից հետո |