Ամուսնության վկայական ստանալու համար հարկավոր է դիմել ՀՀ ԱՆ ՔԿԱԳ (ԶԱԳՍ) տարածքային բաժին և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
1. Ամուսնացողների անձնագրերը և նրանց պատճեները,
2. Ծննդյան վկայականները և նրանց պատճեները,
3. Զին.գրքույկը և պատճեն,
4. Պետ.տուրիքի վճարված անդորրագիրը:
Այնուհետև ամուսնացողների կողմից լրացվում է ՔԿԱԳ բաժնի աշխատակցի կողմից տրված համապատասխան դիմումի ձևը:
Աշխատակցի կողմից (1 ամսվա ընթացքում) ստուգվում է դիմումի մեջ լրացված տվյալները և նշանակվում ներկայանալու օրը (զագսավորման օրը):
Քաղաքացիները պարտավոր են ներկայանալ նշանակված օրը:
Զագսավորման արարողությունից հետո ստանում են ամուսնության վկայական:
Եթե քաղաքացիները ցանկանում են հանդիսավոր ամուսնություն, ապա նախօրոք պետք է տեղեկացնեն ՔԿԱԳ բաժնի պետին:
Չարենցավան համայնքի ՔԿԱԳ (ԶԱԳՍ) բաժնի հասցեն է` Կ.Դեմիրճյանի անվ.հրապարակ, քաղաքապետարան, 1-ին հարկ, սենյակներ 105 և 106, հեռախոս` 4-26-59, բաժնի պետ` Սեդա Բաղդոյան: 
    
        
Տեսնել ավելին
     
    
        
Փակել
     
    
        
            
                | 
                    Պատասխանատու կազմակերպություն | 
                
                     | 
            
            
                | 
                    Պատասխանատու անձ | 
                
                      () | 
            
            
                | 
                    Ստեղծման ամսաթիվ | 
                
                    08/02/2006 | 
            
            
                | 
                    Վերջին խմբագրման ամսաթիվ | 
                
                    19/03/2006 | 
            
            
                | 
                    Թեմա | 
                
                    ՔԿԱԳ | 
            
            
                | 
                    Իրավական հիմքը | 
                
                     | 
            
            
                | 
                     | 
                
                     | 
            
            
                | 
                    Փաստաթղթերի նմուշներ | 
                
                    
                 |