ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ղեկավարը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2026 թվականի սեպտեմբերի 22-ին, ժամը 11:00-ին
https://www.e-auctions.am կայքի միջոցով
Էլեկտրոնային աճուրդով վաճառվում է
Եղեգնաձոր համայնքի ավագանու 2026 թվականի հունիսի 17-ի N 81-Ա որոշման համաձայն օտարման ենթակա հետևյալ հողամասերը՝
1) Գետափ գյուղի 10-014-0056-0047 կադաստրային ծածկագրով 0.06286 հա մակերեսով (վկայական` 09042026-10-0017), 10-014-0056-0051 կադաստրային ծածկագրով 0.07565 հա մակերեսով (վկայական` 18052026-10-0014), 10-014-0056-0066 կադաստրային ծածկագրով 0.06593 հա մակերեսով (վկայական` 14102025-10-0003) և 10-014-0056-0081 կադաստրային ծածկագրով 0.07505 հա մակերեսով (վկայական` 25062021-10-0010) համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքեր, մեկնարկային գինը՝ 4 322 000 (չորս միլիոն երեք հարյուր քսաներկու հազար)ՀՀ դրամ:
Նշված հողամասում չկան ճանապարհներ, ջրատար, գազատար, կոյուղու խողովակաշարեր և էլեկտրահաղորդման գծեր, սերվիտուտներ, այլ սահմանափակումներ:
Լոտն ուսումնասիրելու վայրը՝ Եղեգնաձոր համայնք, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ աշխատանքային ժամերին:
Էլեկտրոնային աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը: Հաղթողը որոշվում է համակարգի միջոցով:
Էլեկտրոնային աճուրդների մեկնարկը՝ 2026 թվականի սեպտեմբերի 22-ին, ժամը՝ 11։00-ին https://www.e-auctions.am կայքի միջոցով:
Մասնակիցները լոտին կարող են ծանոթանալ https://www.e-auctions.am կայքի միջոցով, այլ տեղեկությունների կամ լոտն ուսումնասիրելու համար դիմել Եղեգնաձորի համայնքապետարան՝ ք. Եղեգնաձոր, Շահումյան 1 հասցեով (հեռ. (0281) 2-20-20, 093-93-04-55)
Էլեկտրոնային աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել https://e-auctions.am/ համակարգում և առցանց վճարման www.e-payments.amհամակարգի միջոցով Եղեգնաձորի համայնքապետարանի 900355101180 հաշվեհամարին վճարել լոտի նախավճարը, ընդ որում՝ էլեկտրոնային աճուրդին կարելի է մասնակցել աճուրդի մեկնարկից սկսած մինչև ավարտից առնվազն 5 րոպե առաջ՝ նախավճար վճարելու դեպքում:
Լոտի մեկնարկային գները հանդիսանում է գնահատված շուկայական արժեքը։
Նախավճարի չափը` մեկնարկային գնի 30%-ը:
Լոտի մեկնարկային գնի նվազագույն հավելման չափը՝ 50000 դրամ:
Աճուրդի հաղթող մասնակիցը պարտավոր է համակարգի միջոցով գեներացված էլեկտրոնային աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրել և երեք աշխատանքային օրվա ընթացքում համայնքապետարանի 900355101180 հաշվեհամարին առցանց բանկային հաշվեհամարով կամ փոխանցում կատարելով վճարել լոտի գինն ամբողջությամբ՝ հաշվանցելով նախավճարը: