Այսօր: Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2026թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Մարինե Հովհաննիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
01/07/2026
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
21/08/2026
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆԾԱՆՈւՑՈւՄ

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ղեկավարը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2026 թվականի օգոստոսի 18-ին, ժամը 11:00-ին
https://www.e-auctions.amկայքի միջոցով

 

Էլեկտրոնային աճուրդով վաճառվում է

Եղեգնաձոր համայնքի ավագանու 2026 թվականի հունիսի 17-ի N 81-Ա որոշման համաձայն օտարման ենթակա հետևյալ հողամասերը՝

 

1) Գետափ գյուղի 10-014-0166-0097 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության 0.27456 հա մակերեսով, այլ հողատեսք (վկայական 14042026-10-0018), մեկնարկային գինը՝ 2000000 (երկու միլիոն) դրամ:  

2) Եղեգնաձոր քաղաքի 10-001-0360-0108 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության 1.21241 հա մակերեսով վարելահող հողատեսք (վկայական` 03062026-10-0030), մեկնարկային գինը՝ 3620000 (երեք միլիոն վեց հարյուր քսան հազար) դրամ:  

3) Եղեգնաձոր քաղաքի 10-001-0360-0103 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության  0.23064 հա մակերեսով վարելահող  (վկայական` 11052026-10-0006),  10-001-0360-0073 կադաստրային ծածկագրով 0.24301 հա մակերեսով վարելահող (վկայական` 11052026-10-0012), 10-001-0360-0015 կադաստրային ծածկագրով 0.25152 հա մակերեսով վարելահող (վկայական` 11052026-10-0028) հողատեսքեր, մեկնարկային գինը՝ 3200000 (երեք միլիոն երկու հարյուր հազար) դրամ:  

4) Եղեգնաձոր քաղաքի 10-001-0360-0109 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության 0.609 հա մակերեսով վարելահող հողատեսք (վկայական` 13052026-10-0011), մեկնարկային գինը՝ 2490000 (երկու միլիոն չորս հարյուր իննսուն հազար) դրամ:  

5) Եղեգնաձոր քաղաքի 10-001-0360-0110 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության 6.94099 հա մակերեսով վարելահող հողատեսք (վկայական` 02062026-10-0022), մեկնարկային գինը՝ 17620000 (տասնյոթ միլիոն վեց հարյուր քսան հազար) դրամ:  

Նշված հողամասերում չկան ճանապարհներ, ջրատար, գազատար, կոյուղու խողովակաշարեր  և էլեկտրահաղորդման գծեր, սերվիտուտներ, այլ սահմանափակումներ:

Լոտերն ուսումնասիրելու վայրը՝ Եղեգնաձոր համայնք, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ աշխատանքային ժամերին:

Էլեկտրոնային աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը: Հաղթողը որոշվում է համակարգի միջոցով:

Էլեկտրոնային աճուրդների մեկնարկը՝ 2026 թվականի օգոստոսի 18-ին, ժամը՝ 11։00-ին  https://www.e-auctions.am կայքի միջոցով:

Մասնակիցները լոտերին կարող են ծանոթանալ https://www.e-auctions.am կայքի միջոցով, այլ տեղեկությունների կամ լոտն ուսումնասիրելու համար դիմել Եղեգնաձորի համայնքապետարան՝ ք. Եղեգնաձոր, Շահումյան 1 հասցեով (հեռ. (0281) 2-20-20, 093-93-04-55)

Էլեկտրոնային աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել https://e-auctions.am/ համակարգում և առցանց վճարման www.e-payments.am համակարգի միջոցով Եղեգնաձորի համայնքապետարանի 900 355 10 11 80 հաշվեհամարին վճարել լոտի նախավճարը, ընդ որում՝ էլեկտրոնային աճուրդին կարելի է մասնակցել աճուրդի մեկնարկից սկսած մինչև ավարտից առնվազն 5 րոպե առաջ՝ նախավճար վճարելու դեպքում:

Լոտերի մեկնարկային գները հանդիսանում են գնահատված շուկայական արժեքները։

Նախավճարի չափը`NN 1-4 հողամասերի դեպքում՝ մեկնարկային գնի  30%-ը, իսկ N 5 հողամասի  դեպքում՝ մեկնարկային գնի 20%-ը:

Լոտերի մեկնարկային գնի նվազագույն հավելման չափերը հետևյալն են՝

50000 դրամ - NN 1,2,3 և 4 հողամասերի  վաճառքի դեպքում

176200 դրամ – N 5 հողամասի  վաճառքի դեպքում

Աճուրդի հաղթող մասնակիցը պարտավոր է համակարգի միջոցով գեներացված էլեկտրոնային աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրել և երեք աշխատանքային օրվա ընթացքում համայնքապետարանի 900 355 10 11 80  հաշվեհամարին առցանց բանկային հաշվեհամարով կամ փոխանցում կատարելով վճարել լոտի գինն ամբողջությամբ՝ հաշվանցելով նախավճարը:

Բոլորը
Տեսահոլովակներ
Մասնակցային բյուջետավորում 2026
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ. ՄԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՊԱ
Եղեգնաձոր 2026 տոնածառի լույսերի վառման միջոցառում
ՆՈՐ ՏԱՐԻ 2026
Հանրային լսում
23 հունիսի 2025 թ․ հանրային լսում
Հայոց բանակի օրը Եղեգնաձոր  համայնքում
ՀՀ բանակի օրը Եղեգնաձոր համայնքում 2025թ․
Ամանոր 2025
ՀՀ Սահմանադրությունը Եղեգնաձոր համայնքում
Հունիսի 1-ը Եղեգնաձորում
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած համայնքում...
Սյունիք ՀԸ֊անդրադարձը՝ Եղեգնաձորի համայնքապետարանի
Աշխատանք կամ կրթության ապահովում՝ ռազմական գործողո
Ամանորյա տոնական միջոցառում Եղեգնաձորում
Ուղեցույց
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եղեգնաձոր համայնքի շենքերի բակերի ախտահանում
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եղեգնաձոր քաղաքաում
Եղեգնաձորցի երեխաների նամակ-խնդրանքը Հանրապետությա
ԴԵՊԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցություն
ՏՏ ոլորտի զարգացման դասընթացներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 217
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner