Այսօր: Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2026թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 352
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Մրցույթ՝ Եղեգնաձորի թիվ 5 մանկապարտեզի հոգեբանի թափուր պաշտոնի համար
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Մարինե Հովհաննիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
06/04/2026
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
05/05/2026
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վայոց ձորի մարզի «Եղեգնաձոր համայնքի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հաստատության հոգեբանի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։

Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված նախադպրոցական ուսումնական հաստատությունների պաշտոնների նկարագրի՝ նախադպրոցական ուսումնական հաստատության հոգեբանի թափուր պաշտոն զբաղեցնողը պետք է՝

1) տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.

2) իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`

ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասի», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Լիցենզավորման մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը», Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերը.

բ. ընդհանուր և մանկավարժական հոգեբանության, ընդհանուր մանկավարժության, անձի և դիֆերենցիալ հոգեբանության, տարիքային և մանկան հոգեբանության, սոցիալական հոգեբանության հիմունքները։

Որակավորման պահանջները` հաստատության հոգեբանի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն մասնագիտական կրթություն:

Հոգեբանի հաստիքի համար սահմանված է 1 հաստիքային միավոր, պաշտոնային դրույքաչափը՝ 143325 (մեկ հարյուր քառասուներեք հազար երեք հարյուր քսանհինգ) ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում (Ձև 1).

2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).

3) անձը հաստատող փաստաթուղթ.

4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).

5) ինքնակենսագրություն (Ձև 4).

6) մեկ լուսանկար` 3x4 չափի.

7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.

8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.

9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

Փաստաթղթերն ընդունվում են 2026 թվականի ապրիլի 6-ից մայիսի 5-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից 16:00-ն բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից, ք. Եղեգնաձոր համայնքի Վարդան Զորավար 35 հասցեում։

Մրցույթը անցկացվելու է երկու փուլով թեստավորման և հարցազրույցի ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 22.10.2024թ-ի № 1981-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի:

Մրցույթի թեստային փուլը տեղի կունենա 2026 թվականի մայիսի 11-ին ժամը 11։00-ին, իսկ հարցազրույցի փուլը անցկացվում է նույն օրը թեստավորման արդյունքների հրապարակումից հետո՝ ք. Եղեգնաձոր, Վարդան Զորավար 35 հասցեում։

Թեստավորման և հարցազրույցի փուլերի հարցաշարերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://escs.am/files/files/2024-10-23/cabaf0475d7f79ebda1d3b036d05e5d0.pdf։

Տեղեկությունների համար զանգահարել +374 93025324

Տնօրեն՝ Գոհար Պողոսյան Էլեկտրոնային

փոստի հասցե՝ goharpoghosyan6121@gmail.com

Բոլորը
Տեսահոլովակներ
Մասնակցային բյուջետավորում 2026
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ. ՄԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՊԱ
Եղեգնաձոր 2026 տոնածառի լույսերի վառման միջոցառում
ՆՈՐ ՏԱՐԻ 2026
Հանրային լսում
23 հունիսի 2025 թ․ հանրային լսում
Հայոց բանակի օրը Եղեգնաձոր  համայնքում
ՀՀ բանակի օրը Եղեգնաձոր համայնքում 2025թ․
Ամանոր 2025
ՀՀ Սահմանադրությունը Եղեգնաձոր համայնքում
Հունիսի 1-ը Եղեգնաձորում
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած համայնքում...
Սյունիք ՀԸ֊անդրադարձը՝ Եղեգնաձորի համայնքապետարանի
Աշխատանք կամ կրթության ապահովում՝ ռազմական գործողո
Ամանորյա տոնական միջոցառում Եղեգնաձորում
Ուղեցույց
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եղեգնաձոր համայնքի շենքերի բակերի ախտահանում
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եղեգնաձոր քաղաքաում
Եղեգնաձորցի երեխաների նամակ-խնդրանքը Հանրապետությա
ԴԵՊԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցություն
ՏՏ ոլորտի զարգացման դասընթացներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 217
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner