Հարգելի՛ բնակիչներ.
Տեղեկացնում ենք, որ «Արենի և Եղեգնաձոր համայնքներում գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման անհրաժեշտության և հնարավորությունների տեխնիկատնտեսական ուսումնասիրությանն ուղղված միջհամայնքային համագործակցության դրամաշնորհային ծրագրի» շրջանակում Արենի և Եղեգնաձոր համայնքների բոլոր բնակավայրերում նախատեսվում են հանդիպում-քննարկումներ, որոնց նպատակն է վերհանել այդ ոլորտում առկա խնդիրները և մշակել դրանց լուծման ուղիները:
Հանդիպում-քննարկումները կվարեն գյուղատնտեսական ոլորտի փորձագետները և ՏԻՄ ներկայացուցիչները:
Հանդիպում-քննարկումները տեղի կունենան կցված ժամանակացույցին համապատասխան:
Ակնկալում ենք բնակիչների ակտիվ մասնակցությունը:
*Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի ֆինանսավորմամբ «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում – Փուլ 2» ծրագրի շրջանակում: