«ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի «Արևիկ» մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հաստատության դաստիարակի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված նախադպրոցական ուսումնական հաստատությունների պաշտոնների նկարագրի՝ նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի թափուր պաշտոն զբաղեցնողը պետք է՝
1) տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.
2) իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները՝
ա. Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», »Լիցենզավորման մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը», Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերը.
բ. մանկավարժության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի, հիգիենայի, դաստիարակչական աշխատանքի տեսության և մեթոդիկայի հիմունքները:
Որակաորման պահանջները՝ հաստատության դաստիարակի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորման կամ միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթություն և վերջին տաս տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում առնվազը երեք տարվա մանկավարժական ստաժ:
Դաստիարակի հաստիքի համար սահմանված է 1.12 հաստիքային միավոր ,պաշտոնային դրույքաչափը ՝ 161524 (մեկ հարյուր վաթսուն հազար հինգ հարյուր քսանչորս) ՀՀ դրամ:
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են մայիսի 20–ից մինչև հունիսի 17 -ը ներառյալ ամեն օր ժամը 10:00-ից 16:00-ն բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից, Գետափ բնակավայր 19-րդ փողոց, 5-րդ փակուղի, շենք 4 հասցեում։
Մրցույթը անցկացվելու է երկու փուլով թեստավորման և հարցազրույցի ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 22.10.2024թ-ի № 1981-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի:
Մրցույթի թեստային փուլը տեղի կունենա 2025թ-ի հունիսի 20-ին ժամը 11։00-ին, իսկ հարցազրույցի փուլը անցկացվում է նույն օրը թեստավորման արդյունքների հրապարակումից հետո՝ 12:30-ին, Գետափ բնակավայր 19-րդ փողոց, 5-րդ փակուղի, շենք 4 հասցեում։
Թեստավորման և հարցազրույցի փուլերի հարցաշարերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://escs.am/am/news/11978։
Տեղեկությունների համար զանգահարել +374 98555810
Տնօրեն՝ Սոֆյա Գալստյան
Էլեկտրոնային հասցե՝ getapiarevikmankapartez@gmail.com