«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. «Հանրության իրազեկման և հանրային լսումների ծանուցման բովանդակությունը, հանրային լսումների ընթացակարգը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման ընթացակարգը և ժամկետները սահմանելու մասին» N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2025 թվականի հունիսի 23-ին՝ ժամը 17:00-ին, Մալիշկա բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (գ. Մալիշկա, 1-ին փողոց, շենք 1) տեղի կունենա հանրային լսում (1-ին փուլը)` «Դավիթ Սմբատյան» ՍՊԸ-ի կողմից Մալիշկա բնակավայրի «Այդալիկ» կոչվող տարածքում Վայոցսար բազալտների երևակման երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների նախաձեռնության վերաբերյալ։
Շահագրգիռ անձինք իրենց առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացնել գրավոր կամ էլեկտրոնային փոստի միջոցով մինչև հունիսի 20-ը Մալիշկա բնակավայրի վարչական ղեկավարի նստավայր (գ. Մալիշկա, 1-ին փողոց, շենք 1) վարչական ղեկավար՝ Գարիկ Նազարյանին հեռ. 093956962, 093189064, էլ. փոստ yeghegnadzor@gmail.com:
Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն: