Այսօր: Երեքշաբթի, 27 Փետրվարի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 72
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ՀԱՅԿԱՆՈՒՇ ԱՎԱԳՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
22/11/2023
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
18/12/2023
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանը, այսուհետ Կազմակերպիչ, 2023թ.–ի դեկտեմբերի 22-ին, ժամը` 11:00-ին համայնքապետարանի վարչական շենքում կիրականացնի համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ վաճառք:


ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔ

Լոտ 1. Եղեգնաձոր համայնք, ք., Եղեգնաձոր ծածկագիր՝ 10-001-0129-0026, հասցե՝ ք., Եղեգնաձոր Վ. Գևորգյան փողոց, 11/2, 0.008 հա, 346 500 ՀՀ դրամ մեկնարկային գնով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման:


Լոտ 2. Եղեգնաձոր համայնք, ք.,Եղեգնաձոր ծածկագիր՝ 10-001-0051-0249, հասցե՝ ք., Եղեգնաձոր, Ս. Արսենյան փողոց, 9/50 հողամաս, 0․0199 հա, 884 000 ՀՀ դրամ մեկնարկային գնով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման:


Լոտ 3. Եղեգնաձոր համայնք, գ.,Գետափ ծածկագիր՝ 10-014-0128-0070, հասցե՝ գ., Գետափ 8/4 հողամաս, 0․04045 հա, 988 000 ՀՀ դրամ մեկնարկային գնով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման:


Լոտ 4. Եղեգնաձոր համայնք, գ.,Գետափ ծածկագիր՝ 10-014-0104-0045, հասցե՝ գ., Գետափ, 0.43367 հա, 108 400 ՀՀ դրամ մեկնարկային գնով, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, այլ հողատեսք:


Լոտ 5. Եղեգնաձոր համայնք, գ., Գետափ, ծածկագիր՝ 10-014-0130-0001, 0.28621 հա, 108 000 ՀՀ դրամ մեկնարկային գնով, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք:


Լոտ 6. Եղեգնաձոր համայնք, գ., Գետափ, ծածկագիր՝ 10-014-0104-0043, 0.93217 հա, 232 000 ՀՀ դրամ մեկնարկային գնով, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք:


Լոտ 7. Եղեգնաձոր համայնք, գ., Վերնաշեն, ծածկագիր՝ 10-042-0034-0004, 0.12798 հա վարելահող, 10-042-0174-0021, 0.2 հա այլ հողատեսք, 10-042-0174-0020 0.80239 հա այլ հողատեսք՝ ընդհանուր 1 լոտ, 450 600 ՀՀ դրամ մեկնարկային գնով,  նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք և վարելահող:


Լոտ 8. Եղեգնաձոր համայնք, գ., Վերնաշեն, ծածկագիր՝ 10-042-0032-0028, 3.76249 հա, 940 700 ՀՀ դրամ մեկնարկային գնով,  նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք:

----------------------- 

Հողամասերի նկատմամբ սերվիտուտներ և այլ սահմանափակումներ չկան: Աճուրդն անցկացվելու է դասական եղանակով` մեկնարկային գնի 5 % բարձրացմամբ: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդի հաղթող:

Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն` ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության  իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ, ովքեր համայնքապետարան են ներկայացրել`

-աճուրդին մասնակցելու հայտ

-աճուրդի մասնակցության վճարի անդորրագիր`  10000 ՀՀ դրամ

-անձը հաստատող փաստաթուղթ, իսկ իրավաբանական անձինք հիմնադիր փաստաթղթերի պատճենները և լիազորությունները հաստատող փաստաթղթերը

-աճուրդի նախավճարի մուծման անդորրագիրը, որը կազմում է վաճառվող լոտի մեկնարկային գնի 50%-ը և մուծվում է կազմակերպչի նշված հաշվեհամարին աճուրդի անցկացման օրը:

Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդից 3 աշխատանքային օր առաջ: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի դեկտեմբերի 18-ը, ժամը՝ 18:00-ն: Հայտերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00-18:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Եղեգնաձորի համայնքապետարան կամ զանգահարել 028122020 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք

Հեռ. +37428122020, +37428125183, Էլ. Փոստ` yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Բոլորը
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած համայնքում...
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած համայնքում...
Սյունիք ՀԸ֊անդրադարձը՝ Եղեգնաձորի համայնքապետարանի
Աշխատանք կամ կրթության ապահովում՝ ռազմական գործողո
Ամանորյա տոնական միջոցառում Եղեգնաձորում
Ուղեցույց
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եղեգնաձոր համայնքի շենքերի բակերի ախտահանում
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եղեգնաձոր քաղաքաում
Եղեգնաձորցի երեխաների նամակ-խնդրանքը Հանրապետությա
ԴԵՊԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցություն
ՏՏ ոլորտի զարգացման դասընթացներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner