Այսօր: Ուրբաթ, 8 Օգոստոսի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.08.25 Երիտասարդության միջազգային օրը նախատեսվող միջոցառումների ժամանակացույց

Հարգելի՛ բնակիչներ,

Ներկայացնում ենք օգոստոսի 12-ին` Երիտասարդության միջազգային օրը, Եղեգնաձոր համայնքում նախատեսվող միջոցառումների ժամանակացույցը՝

Ժամը` 11:00-ֆուտբոլային հանդիպում Եղեգնաձորի քաղաքային մարզադաշտում Եղեգնաձոր, Գետափ և Գլաձոր բնակավայրերը ներկայացնող թիմերի միջև,

Ժամը` 17:00- հանդիպում «Ըստ քեզ» օնլայն ինտելեկտուալ շոուի համահիմնադիր և հաղորդավար Նարեկ Բաբայանի հետ Եղեգնաձորի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում

Ժամը` 19:00-հեծանվավազք Սև քար աղբյուր հուշարձան – Եղեգնաձորի մարզադպրոց երթուղով 

Ժամը`20:00-դիսկոտեկ ծրագիր Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում:

Սիրով սպասում ենք բոլորին՝ միասին տոնելու Երիտասարդության միջազգային օրը:

04.08.25 Եղեգնաձոր համայնքի «Մասնակցային բյուջետավորում-2025» ծրագրի քվեարկության փուլի արդյունքների մասին
Հարգելի՛ բնակիչներ
 
Տեղեկացնում ենք, որ Եղեգնաձոր համայնքի 2025 թվականի Մասնակցային բյուջետավորման գործընթացի քվեարկության արդյունքում հաղթող են ճանաչվել «Գլաձոր բնակավայրի մշակույթի տան նախասրահի վերանորոգում» (583 ձայն) և «Լուսավոր Գետափ. Համայնքի ներքին անհրաժեշտություն» (480 ձայն) ծրագրերը:
Շնորհակալություն ենք հայտնում համայնքի զարգացմանն ակտիվ մասնակցություն ունենալու համար:
Ներկայացված և հաղթող ճանաչված ծրագրերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
04.08.25 Մալիշկայի գրադարանի համալրման վերաբերյալ

Մալիշկայի համայնքային գրադարանը համալրվել է 60 անուն նոր գրքերով, որոնք նախատեսված են բոլոր տարիքային խմբերի համար:

Գրքերը ձեռք են բերվել Եղեգնաձորի համայնքապետարանի աջակցությամբ և սպասում են իրենց ընթերցողներին:

28.07.25 Վարդավառը Եղեգնաձորում 💦💦💦

Վարդավառը Եղեգնաձորում 💦💦💦

24.07.25 Վարդավառը Եղեգնաձորում

Հարգելի՛ բնակիչներ.

 Այս տարի Վարդավառը նշվում է հուլիսի 27-ին: Տոնական օրն ավելի ուրախ դարձնելու նպատակով Եղեգնաձոր քաղաքի Երաժշտական դպրոցի հարակից տարածքում ժամը 12:00-ից սկսած կհնչի ուրախ պարային երաժշտություն: Նշված տարածքում կգործարկվի ջրավազան-շատրվանը: 

Սիրով հրավիրում ենք բոլորին միասին տոնելու Վարդավառը:

24.07.25 2025 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների վերաբերյալ

Ավարտվել են Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի 2-րդ և 15-րդ փողոցների լուսավորության ցանցերի կառուցման աշխատանքները:

📌 Ծրագիրն իրականացվել է համայնքի և Բնության համաշխարհային հիմնադրամի համաֆինանսավորմամբ:

24.07.25 «Մասնակցային բյուջետավորում-2025» առաջարկների քվեարկության փուլ
Հարգելի՛ բնակիչներՏեղեկացնում ենք, որ մեկնարկել է Եղեգնաձոր համայնքի «Մասնակցային բյուջետավորում-2025» ծրագրի առաջարկների քվեարկության փուլը:Ներկայացված առաջարկների օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է գրանցվել yeghegnadzor.am կայքում։Գրանցվելու համար պետք է անցնել այս հղումով՝ https://yeghegnadzor.am/Pages/Registration/SignUp.aspx (լրացնելով պահանջվող դաշտերը) կամ մուտք գործել «Ես եմ» (ID կամ MID առկայության դեպքում) հարթակի միջոցով։Քվեարկությունը կավարտվի հուլիսի 24-ին ժամը՝ 00:00-ին:Յուրաքանչյուր օգտատեր կարող է քվեարկել 3 տարբեր առաջարկների օգտին:Յուրաքանչյուրիդ ձայնը շատ կարևոր է համայնքի զարգացման համար, ուստի հորդորում ենք լինել ակտիվ:Ներկայացված առաջարկներին կարող ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Հանրային լսում
23 հունիսի 2025 թ․ հանրային լսում
Հայոց բանակի օրը Եղեգնաձոր  համայնքում
ՀՀ բանակի օրը Եղեգնաձոր համայնքում 2025թ․
Ամանոր 2025
ՀՀ Սահմանադրությունը Եղեգնաձոր համայնքում
Հունիսի 1-ը Եղեգնաձորում
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած համայնքում...
Սյունիք ՀԸ֊անդրադարձը՝ Եղեգնաձորի համայնքապետարանի
Աշխատանք կամ կրթության ապահովում՝ ռազմական գործողո
Ամանորյա տոնական միջոցառում Եղեգնաձորում
Ուղեցույց
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եղեգնաձոր համայնքի շենքերի բակերի ախտահանում
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եղեգնաձոր քաղաքաում
Եղեգնաձորցի երեխաների նամակ-խնդրանքը Հանրապետությա
ԴԵՊԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցություն
ՏՏ ոլորտի զարգացման դասընթացներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner