Հարգելի՛ բնակիչներ,
Ներկայացնում ենք օգոստոսի 12-ին` Երիտասարդության միջազգային օրը, Եղեգնաձոր համայնքում նախատեսվող միջոցառումների ժամանակացույցը՝
Ժամը` 11:00-ֆուտբոլային հանդիպում Եղեգնաձորի քաղաքային մարզադաշտում Եղեգնաձոր, Գետափ և Գլաձոր բնակավայրերը ներկայացնող թիմերի միջև,
Ժամը` 17:00- հանդիպում «Ըստ քեզ» օնլայն ինտելեկտուալ շոուի համահիմնադիր և հաղորդավար Նարեկ Բաբայանի հետ Եղեգնաձորի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում
Ժամը` 19:00-հեծանվավազք Սև քար աղբյուր հուշարձան – Եղեգնաձորի մարզադպրոց երթուղով
Ժամը`20:00-դիսկոտեկ ծրագիր Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում:
Սիրով սպասում ենք բոլորին՝ միասին տոնելու Երիտասարդության միջազգային օրը: