Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 685-699-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համայնքում ֆուտբոլային ավանդույթների զարգացման և սպորտային կյանքի ակտիվացման նպատակով, հաշվի առնելով Եղեգնաձոր համայնքի սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը, հիմք ընդունելով «Նորավանք սպորտային ակումբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի գրությունը (մուտք՝ 14 մայիսի 2021թ․-ի թիվ 384ա)
1. Եղեգնաձոր համայնքի սեփականություն հանդիսացող Սպանդարյան փողոց 40/3 հասցեում գտնվող մարզադաշտը (հիմք՝ 2020 թվականի հոկտեմբերի 22-ին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայական N 22102020-10-0012) 5 (հինգ) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Նորավանք սպորտային ակումբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
2. «Նորավանք սպորտային ակումբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է 24 (քսանչորս) ամսվա ընթացքում իրականացնել անհատույց օգտագործման տրամադրվող անշարժ գույքի հիմնական և ընթացիկ վերանորոգումը՝ ՈՒԵՖԱ-ի միջազգային չափանիշներին համապատասխան։
3․ «Նորավանք սպորտային ակումբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է հինգ տարվա ընթացքում Եղեգնաձոր քաղաքի տնտեսության, համայնքի զարգացման, սոցիալական զարգացման համար գործընկեր ընկերությունների հետ միասին համատեղ ծրագրում ավելի քան 400000 ԱՄՆ դոլար գումար ներդնել, ստեղծել աշխատատեղեր, ապահովել ֆուտբոլային թիմերի վերապատրաստումը և ֆուտբոլային խաղերի անցկացումը՝ խթանել տեղական տնտեսության և հասարակական կյանքի զարգացումը, իսկ նշված ժամկետի ավարտից հետո փաստացի Փոխառուի կողմից Գույքի օգտագործման շարունակման դեպքում` պայմանագրի գործողությունը կհամարվի երկարաձգված 20 (քսան) տարով առանց այլ գրավոր փաստաթուղթ կազմելու` Պայմանագրի ժամկետը կհամարվի երկարաձգված։
4. Եղեգնաձորի համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանին` օրենսդրությամբ սահմանված կարգով «Նորավանք սպորտային ակումբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքելու անշարժ գույքն անհատույց օգտագործման տրամադրելու պայմանագիր, որի նոտարական վավերացման և պետական գրանցման ծախսերը կրում է «Նորավանք սպորտային ակումբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: