Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 56
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 53
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 53


Զեկ. ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԶԱԴԱՇՏԸ «ՆՈՐԱՎԱՆՔ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 685-699-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համայնքում ֆուտբոլային ավանդույթների զարգացման և սպորտային կյանքի ակտիվացման նպատակով, հաշվի առնելով Եղեգնաձոր համայնքի սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը, հիմք ընդունելով «Նորավանք սպորտային ակումբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի գրությունը (մուտք՝ 14 մայիսի 2021թ․-ի թիվ 384ա)

1. Եղեգնաձոր համայնքի սեփականություն հանդիսացող Սպանդարյան փողոց 40/3 հասցեում գտնվող մարզադաշտը (հիմք՝ 2020 թվականի հոկտեմբերի 22-ին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայական N 22102020-10-0012) 5 (հինգ) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Նորավանք սպորտային ակումբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
2. «Նորավանք սպորտային ակումբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է 24 (քսանչորս) ամսվա ընթացքում իրականացնել անհատույց օգտագործման տրամադրվող անշարժ գույքի հիմնական և ընթացիկ վերանորոգումը՝ ՈՒԵՖԱ-ի միջազգային չափանիշներին համապատասխան։

3․ «Նորավանք սպորտային ակումբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է հինգ տարվա ընթացքում Եղեգնաձոր քաղաքի տնտեսության, համայնքի զարգացման, սոցիալական զարգացման համար գործընկեր ընկերությունների հետ միասին համատեղ ծրագրում ավելի քան 400000 ԱՄՆ դոլար գումար ներդնել, ստեղծել աշխատատեղեր, ապահովել ֆուտբոլային թիմերի վերապատրաստումը և ֆուտբոլային խաղերի անցկացումը՝ խթանել տեղական տնտեսության և հասարակական կյանքի զարգացումը, իսկ նշված ժամկետի ավարտից հետո փաստացի Փոխառուի կողմից Գույքի օգտագործման շարունակման դեպքում` պայմանագրի գործողությունը կհամարվի երկարաձգված 20 (քսան) տարով առանց այլ գրավոր փաստաթուղթ կազմելու` Պայմանագրի ժամկետը կհամարվի երկարաձգված։

4. Եղեգնաձորի համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանին` օրենսդրությամբ սահմանված կարգով «Նորավանք սպորտային ակումբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքելու անշարժ գույքն անհատույց օգտագործման տրամադրելու պայմանագիր, որի նոտարական վավերացման և պետական գրանցման ծախսերը կրում է «Նորավանք սպորտային ակումբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner