Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով․
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ավագանու կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ավագանու 2020 թվականի հուլիսի 3-ի Եղեգնաձոր համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին N 60-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 11-ի ,,Համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին,, N -35որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 7 -ի ,,Համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին,, N 64-Ն որոշումը.
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: