Այսօր: Շաբաթ, 15 Հունիսի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 161-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆԻ ՀԱՍՐԱԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 162.7 ՔՄ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մարտի 15-ի N 2 որոշման քաղվածքը, առաջին պետական գրանցման հանգամանքը և քաղաքացի Սերյոժա Գրիշայի Մանասերյանի դիմումը․

1. Ճանաչել քաղաքացիներ՝ Սերյոժա Գրիշայի Մանասերյանի /ծնված` 1962թ./, Թամարա Նապոլեոնի Համբարձումյանի /ծնված՝ 1961թ․/, Արմեն Սերյոժայի Մանասերյանի /ծնված՝ 1985թ./, Լիլիթ Սերյոժայի Մանասերյանի /ծնված՝ 1988թ./ համատեղ սեփականության սեփականության իրավունքը Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի 20-րդ փողոց, 20-րդ հողամաս հասցեում գտնվող, հողաբաժնի չափից ավել օգտագործվող 906.7 քմ բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ։

2. Սեփականաշնորհման չափի 20 տոկոսից ավել օգտագործվող 162.7 քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքով օտարել քաղաքացի Սերյոժա Գրիշայի Մանասերյանին։

3. 162.7 քմ մակերեսով հողամասի ուղղակի վաճառքի գինը սահմանել 59 600 /հիսունինը հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ՝ կադաստրային արժեքի 30 տոկոսը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԻ ՀԱՍՐԱԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner