Այսօր: Կիրակի, 12 Մայիսի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 96-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՐԴԱՆ ԱՎԱԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջներով.

1․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարել հետևյալ վերաբաշխումը․

1) Պակասեցնել գործառնական դասակարգման՝ 

ա․ 11.1.2 (պահուստային ֆոնդ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4891 (պահուստային միջոցներ) հոդվածից 3 672 500 (երեք միլիոն վեց հարյուր յոթանասուներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ,

բ․ 10․7․1 (սոցիալական հատուկ արտոնություններ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4726 (հուղարկավորության նպաստներ բյուջեից) հոդվածից 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ։

2) Ավելացնել գործառնական դասակարգման`

ա․ 01.1.1 (օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարում) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4221 (ներքին գործուղումներ) հոդվածին 150 000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ,

բ․ 05.1.1 (աղբահանում) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին 300 000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ՝ աղբատար ավտոմեքենայի համար ճնշումային գազի բալոն ձեռք բերելու նպատակով,

գ․ 04.5.1 (ճանապարհային տրանսպորտ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4269 (հատուկ նպատակային այլ նյութեր) հոդվածին 150 000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ՝ ճանապարհային նշագծման ներկ ձեռք բերելու նպատակով,

դ․ 05.6.1 (շրջակա միջավայրի պաշտպանություն) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4239 (ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) հոդվածին 57 500 (հիսունյոթ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ՝ դեռատիզացիոն աշխատանքների իրականացման նպատակով,

ե․ 09.1.1 (նախադպրոցական կրթություն) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին 2 285 000 (երկու միլիոն երկու հարյուր ութսունհինգ հազար) ՀՀ դրամ՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններին՝ անկողնային պարագաների, աղբամանի և արևային կայանների համար հաշվիչների ձեռբերման նպատակով,

զ․ 02.05.01 (պաշտպանություն) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածին 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ։

է. 10․7․1 (սոցիալական հատուկ արտոնություններ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածին 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ։

ը. 04.2.4 (ոռոգման համակարգի կառուցում և վերանորոգում) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4267 (կենցաղային և հանրային սննդի նյութեր) հոդվածին 230 000 (երկու հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՅԿԱՆՈՒՇ ԱՎԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner