Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ մասերի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին ,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով . 1. Համայնքի ավագանու 22.03.2019թ.-ի թիվ 29 որոշման 2-րդ կետը փոփոխել և շարադրել հետևյալ խմբագրությամբ. <<Հանձնարարել համայնքի ղեկավարին առաջարկվող փոփոխության նախագիծը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքաշինության կոմիտե համաձայնեցման և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը ստանալու համար>>:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից:
|