Այսօր: Ուրբաթ, 16 Մայիսի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.05.25 «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի համայնքային փուլի վերաբերյալ

Այսօր՝ մայիսի 16-ին, տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի համայնքային փուլը, որին մասնակցում էին Եղեգնաձորի տարածաշրջանի դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտներից կազմված թիմերը:

15.05.25 Գետափ բնակավայրում միջնակարգ դպրոցի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսում
Հարգելի՛ բնակիչներ, Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի մայիսի 30-ին՝ ժամը 12:00-ին, Գետափ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՎԻ ՔԵՅ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Գետափ բնակավայրում միջնակարգ դպրոցի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար կարող եք դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ... Մանրամասն
09.05.25 Հաղթանակի և խաղաղության տոնը Եղեգնաձոր համայնքում
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Եղեգնաձոր համայնքում կազմակերպվել են մշակութային և սպորտային միջոցառումներ:Տոնական միջոցառումները մեկնարկել են Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում կազմակերպված ցուցադրությամբ, որի ընթացքում ներկայացվել են Եղեգնաձորի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի և Գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքները: Ցուցադրությանը զուգահեռ կազմակերպվել է խորհրդանշական կռոսավազք, որի վերջնակետը եղել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը: Հաղթողները պարգևատվել են համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Ավագյանի կողմից: Այնուհետև Վերնաշեն բնակավայրում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների պատվո սրահի ... Մանրամասն
09.05.25 Հարգանքի տուրք՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ, Եղեգնաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Ավագյանը՝ մարզային իշխանության ներկայացուցիչների, աշխատակազմի, համայնքային ենթակայությամբ գործող կազմակերպությունների աշխատակիցների և բնակիչների ուղեկցությամբ, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել և ծաղիկներ խոնարհել զոհված հերոսների հիշատակին:
Համայնքի բնակավայրերում ևս հարգանքի տուրք է մատուցվել զոհված հերոսների հիշատակին։
08.05.25 Այցելություն 99-ամյա վետերան Խորեն Հարությունյանին

Մայիսի 9-ին ընդառաջ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Ավագյանը՝ համայնքապետարանի աշխատակիցների և ավագանու անդամների ուղեկցությամբ այցելել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Գետափ գյուղի 99-ամյա բնակիչ Խորեն Հարությունյանին:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել  մեր օրերում ապրող համայնքի միակ վետերանին կերտած հաղթանակների համար և մաղթել քաջառողջություն ու  երկար տարիների կյանք:

08.05.25 Բարեկարգման աշխատանքներ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում

Մայիսի 9-ին ընդառաջ «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի և ՀՀ ՊՆ թիվ 23750 զորամասի զինծառայողների համատեղ ջանքերով բարեկարգվել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը:

08.05.25 Հարգանքի տուրք՝ Երկրապահի օրվա կապակցությամբ

Երկրապահի օրվա կապակցությամբ Եղեգնաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Ավագյանը՝ համայնքապետարանի աշխատակիցների և ավագանու անդամների ուղեկցությամբ, ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Կ. Դեմիրճյանի անվան զբոսայգում գտնվող Արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
.
ՀՀ բանակի օրը Եղեգնաձոր համայնքում 2025թ․
Հայոց բանակի օրը Եղեգնաձոր  համայնքում
Ամանոր 2025
ՀՀ Սահմանադրությունը Եղեգնաձոր համայնքում
Հունիսի 1-ը Եղեգնաձորում
Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած համայնքում...
Սյունիք ՀԸ֊անդրադարձը՝ Եղեգնաձորի համայնքապետարանի
Աշխատանք կամ կրթության ապահովում՝ ռազմական գործողո
Ամանորյա տոնական միջոցառում Եղեգնաձորում
Ուղեցույց
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եղեգնաձոր համայնքի շենքերի բակերի ախտահանում
Նիկոլ Փաշինյանի ելույթը Եղեգնաձոր քաղաքաում
Եղեգնաձորցի երեխաների նամակ-խնդրանքը Հանրապետությա
ԴԵՊԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ
Ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցություն
ՏՏ ոլորտի զարգացման դասընթացներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner