Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 162-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 162-Ա


Զեկ. ԱՆԻ ՀԱՍՐԱԹՅԱՆ

ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 988.6 ՔՄ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի մարտի 15-ի N 2 որոշման քաղվածքը, առաջին պետական գրանցման հանգամանքը և քաղաքացի Ալվարդ Սոսոյի Սարգսյանի դիմումը․

1. Ճանաչել քաղաքացիներ Ջիվան Ավագի Սարդսյանի /ծնված՝ 1950թ./, Ալվարդ Սոսոյի Սարգսյանի /ծնված՝ 1953թ./, Ալեքսան Ջիվանի Սարգսյանի /ծնված՝ 1972թ./, Սևակ Ջիվանի Սարգսյանի /ծնված՝ 1974թ./, Աննա Ջիվանի Սարգսյանի /ծնված՝ 1978թ./ համատեղ սեփականության իրավունքը Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրում գտնվող, հողաբաժնի չափից ավել օգտագործվող 2092,6 քմ գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ։

2. Սեփականաշնորհման չափի 20 տոկոսից ավել օգտագործվող 988.6 քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը ուղղակի վաճառքով օտարել քաղաքացի Ալվարդ Սոսոյի Սարգսյանին։

3. 988.6 քմ մակերեսով վարելահողի ուղղակի վաճառքի գինը սահմանել 21 280 /քսանմեկ հազար երկու հարյուր ութսուն/ ՀՀ դրամ՝ կադաստրային արժեքի 30 տոկոսը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԻ ՀԱՍՐԱԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner