Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 35-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
«ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՀՈԱԿ-Ի ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՏԵԽՆԻԿԱՆԵՐՈՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով․

1. Հաստատել «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի տրամադրության տակ գտնվող ELAZ-BL880 մակնիշի էքսկավատորով և GAZ A64R45 մակնիշի ուղևորատար միկրոավտոբուսով քաղաքացիներին և կազմակերպություններին (իրավաբանական անձանց) մատուցվող ծառայությունների տեսակներն ու ծառայությունների սակագները՝ համաձայն սույն որոշման հավելվածի։

2. «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի տրամադրության տակ գտնվող GAZ KO-440N բեռնատար (աղբատար), UAZ 390945-552 բեռնաուղևորատար մեքենաները, ինչպես նաև ELAZ-BL880 մակնիշի էքսկավատորը անհատույց օգտագործել Եղեգնաձոր համայնքի բնակավայրերում աղբահանության, սանիտարական մաքրման, խմելու, ոռոգման ջրագծերի սպասարկման, ինչպես նաև համայնքային այլ ենթակառուցվածքների և համայնքի տարածքում կատարվող բարեկարգման աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելու համար:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(38.00 Կբ) Հավելված
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner