Այսօր: Երեքշաբթի, 9 Օգոստոսի 2022թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 13-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 13-Ա


Զեկ. ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (ՀՏԶՀ) ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԼՖ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՆԵՐԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով.

1.Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից իրականացվող Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման ԼՖ Ծրագրին մասնակցելու համար դիմել Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամին (ՀՏԶՀ)` համայնքի՝  Նոր ավան թաղամասի կոյուղագծի կառուցման առաջնահերթ խնդրով.

2.Առաջարկի հաստատման դեպքում կատարել 10 % ներդրում` ՍՆՏԶ ԼՖ Ծրագրի պահանջներին համապատասխան։

3.Ծրագրի իրականացման դեպքում վերականգնված ենթակառուցվածքի շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում։

4.Հանձնարարել համայնքապետարանին պատրաստել և ՀՏԶՀ-ին ներկայացնել համապատասխան առաջարկ` Ծրագրին մասնակցելու վերաբերյալ։

5.Վերականգնված ենթակառուցվածքը չօտարել, չսեփականաշնորհել կամ չօգտագործել այլ նպատակներով ծրագրի ավարտից հետո 15 տարվա ընթացքում:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԺԵԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ

Անհայտ օգտատեր 7 ամիս առաջ
ԵՂԵԳՆԱՁՈՐ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՈՆ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՎԱԾ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ ՄԵԾԱՊԱՏԻՎ ԱՆԴԱՄՆԵՐԻՆՇՆՈՐՀԱՎՈՐԵԼՈՎ ՀԱՆԴԵՐՁ, ՄԵՆՔ՝ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐ ԱՎԱՆ ԹԱՂԱՄԱՍ ԲՆԱԿԻՉՆԵՐՍ, ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆՔ, ՈՐ ԵՂԵԳՆԱՁՈՐ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՈՆ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ՝ ԵՎ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՎԱԾ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ ՄԵԾԱՊԱՏԻՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ՝ԿԱՌԱՋՆՈՐԴՎԵՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՄԵԾ ԱՐԺԵՔՆԵՐՈՎ՝ ԵՎ ՉԱՆՏԵՍԵԼՈՎ, ՀԱՐԳԵԼՈՎ ՄԵՐ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԱՌՈՂՋ ՈՒ ԱՆՎՏԱՆԳ ԱՊՐԵԼԱԿԵՐՊՈՎ ԱՊՐԵԼՈՒ ՄԵՐ ՈՒ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ, ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ՝ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ, ՀՍՏԱԿ ՈՒ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ ԿԿԱՅԱՑՆԵՆ ԵՎ ՄԵՐ ԹԱՂԱՄԱՍԻ (Եղեգնաձոր քաղաքի Նոր ավան թաղամասի) ԿՈՅՈՒՂԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴՐԻՆ՝ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԼՈՒԾՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ, ՄԵՐ (Եղեգնաձոր քաղաքի Նոր ավան թաղամասի բնակիչներիս) ԿՅԱՆՔԻՆ ՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՎՆԱՍ ՀԱՍՑՆՈՂ ԱՅԴ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴՐԻՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԼՈՒԾՈՒՄ ԿՏԱՆ: ԵՎ ՈՒՐԵՄՆ՝ ԿԵՑՑԵ՛ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ  ԿԵՑՑԵ՛ ԻՐԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ  ԿԵՑՑԵ՛ ԻՐԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ  ԿԵՑՑԵ՛ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ  ԿԵՑՑԵ՛Ն ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐ ԱՎԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ ԱՅՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ՝ ՈՎՔԵՐ ՈՐ ՊԱՅՔԱՐԵԼ ԵՆ` ԵՎ ՀԱՐԿ ԵՂԱԾ ԴԵՊՔՈՒՄ՝ ԿՐԿԻՆ ԿՊԱՅՔԱՐԵՆ ՀԱՆՈՒՆ ԻՐԵՆՑ ԵՐԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋ ՈՒ ԱՆՎՏԱՆԳ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ...  ԿԵՑՑԵ՛Ն ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ, ՈՐ ՎԱՂԸ ԱՊՐԵԼՈՒ ԵՆ ԱՌՈՂՋ ՈՒ ԱՆՎՏԱՆԳ ԱՊՐԵԼԱԿԵՐՊՈՎ... ԵՍ ՀՊԱՐՏ ԵՄ ՆԱԵՎ՝ ՀԱՆՈՒՆ ԻՐԵՆՑ ԵՐԵԽԱՆՆԵՐԻ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՆՈՐՄԱԼ ԿՅԱՆՔՈՎ ԵՎ ԱՌՈՂՋ ՈՒ ԱՆՎՏԱՆԳ ԱՊՐԵԼԱԿԵՐՊՈՎ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԱԾ՝ ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐ ԱՎԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ ԲՆԱԿԻՉՆԵՐՈՎ!!!ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐ ԱՎԱՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ՝ ԿՈՅՈՒՂԱԳԻԾ, ԲԱՐԵԿԵՑԻԿ ԿՅԱՆՔ ԵՎ ԱՌՈՂՋ ՈՒ ԱՆՎՏԱՆԳ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ ԼԻՆԵԼՈՒ Է՝... ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄՀԱՐԳԱՆՔՈՎ՝ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐ ԱՎԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ ԲՆԱԿԻՉ՝ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ, ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ 2-ՐԴ ԿԱՐԳԻ ԶԻՆՀԱՇՄԱՆԴԱՄ,ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱ,ՍԱՄՎԵԼ ԳԱԳԻԿԻ ՄԻՆԱՍՅԱՆ«ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ ՍԱՄՈ».«ՋԵՐՄՈՒԿԻ ՄԱՖԻՈԶ ՍԱՄՈ (ԻՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱԾԿԱՆՈՒՆՆ Է).».«2-ՐԴ».
Պատասխանել

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am,yeghegnadzor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner