Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով.
- Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող 10-001-0052-0102 կադաստրային ծածկագրով, 0.0512 հա մակերեսով, Վայոց ձորի մարզ, համայնք Եղեգնաձոր ք. Նարեկացու փողոց 18/3 հասցեում գտնվող, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողամասը մեկ լոտով աճուրդով օտարելու վերաբերյալ համայնքապետի առաջարկությանը:
- Ուժը կորցրած ճանաչել Եղեգնաձոր համայնքի ավագանու 05․03․2018թ․-ի <<<ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0․0512 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 12 որոշումը։
- Վաճառքի մեկնարկային գին սահմանել 635904 ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից։
|
|