Այսօր: Հինգշաբթի, 13 Հունիսի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 13-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով․

1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի հերթական նստաշրջանի՝ փետրվարի 10-ի հերթական նիստի հետևյալ օրակարգը.

1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 10-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:

2) Դրամական օգնություն տրամադրելու մասին։

3) Եղեգնաձոր համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին։

4) Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու և աշխատակազմում ունեցած երկար տարիների աշխատանքային ստաժի համար հավելավճարի կիրառման կարգը և չափերը հաստատելու մասին:

5) Եղեգնաձոր բնակավայրի Մաշտոցի փողոցում կառուցված գազատարը անհատույց օգտագործման տրամադրելու մասին։

6) Եղեգնաձոր համայնքի սեփականություն հանդիսացող GAZ KO-503B (GAZ-53-12) տրանսպորտային միջոցը անհատույց օգտագործման տրամադրելու մասին։

7) Անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին։

8) Եղեգնաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող հողատեսքերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին։

9) Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։

10) Համայնքային սեփականություն հանդիսացող հողերն աճուրդով օտարելու և Եղեգնաձոր համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 5-ի թիվ 13 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։

11) Սահմանափակ օգտագործման իրավունքով (սերվիտուտ) հողատարածքներ տրամադրելու և Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 118-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։

12) Համայնքային սեփականություն հանդիսացող արոտավայրերից պարզ գրավոր ձևով վարձակալության տրամադրելու մասին։

13) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 155-Ա որոշման 2-րդ հավելվածում փոփոխություն կատարելու մասին։

14) Համայնքային սեփականություն հանդիսացող հողատեսքի գործառնական նշանակությունը փոփոխելու համար համաձայնություն տալու մասին։

15) Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը որոշելու մասին։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner