Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 3-րդ մասի դրույթներով. 1. Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 21-ի՝ «Տեղական վճարի գծով արտոնություններ սահմանելու մասին» թիվ 04-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) հիմնական մասի 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել ստորև բերված նոր խմբագրությամբ՝
«1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքների աղբահանության վճարների գծով՝ զրոյական դրույքաչափ, ինչպես նաև՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը աղբահանության և խմելու ջրի (Գլաձոր և Վերնաշեն բնակավայրեր) առկա պարտավորությունների նվազեցում 100 տոկոսի չափով,»,
2) հիմնական մասի 1-ին կետի 3-րդ ենթակետից հետո լրացնել նոր 4-րդ ենթակետ հետևյալ խմբագրությամբ՝
«4) «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ հաճախող Ալբերտ Շահբազյանի ծնողական վճարի նկատմամբ՝ զրոյական դրույքաչափ։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա: |