Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով․ 1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի օգոստոսի 14-ի արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի օգոստոսի 14-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2) Ծառեր հատելու (էտում) համար թույլտվություն տալու մասին։
3) 0.092 հա հողատեսքի նպատակային նշանակությունը փոփոխելու համար համաձայնություն տալու մասին։
4) Համայնքային սեփականություն հանդիսացող հողը առանց մրցույթի կառուցապատման տրամադրելու և համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 20-ի N 89-Ա որոշումն անվավեր ճանաչելու մասին:
5) Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի Կենտրոնական փողոցում կառուցված գազատարը անհատույց օգտագործման տրամադրելու մասին:
6) Համայնքային սեփականություն հանդիսացող 0․00265 հա մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքով օտարելու մասին։
7) «ՄԵՏԱ ԳՈԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Եղեգնաձոր համայնքի վարչական տարածքում նախատեսվող գործունեությանը անհամաձայնություն տրամադրելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |