Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով. 1. Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի՝ «2024 թվականի համար Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 134-Ա որոշմամբ հաստատված հավելված 2-ի աղյուսակի 37-րդ տողում՝ «Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հիմնահարցերով զբաղվող մասնագետ» բառերը փոխարինել «Երեխաների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնահարցերի կազմակերպիչ» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |