Այսօր: Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 33-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 154-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ, 19-րդ կետերի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի, 10-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի, 14-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի, 9-րդ հոդվածի 1-ին մասի, 10-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով.

1. Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի՝ «Եղեգնաձոր համայնքի տարածքում 2023 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 154-Ն որոշման`

1) հիմնական մասում լրացնել 3.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ

«3.1. Սույն որոշման N 2 հավելվածի 16-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված դրույքաչափը մինչև 20 խմ օգտագործված ջրի ջրի յուրաքանչյուր 1 խմ-ի համար հաշվարկել 0.5, իսկ 20 խմ-ից ավել օգտագործված ջրի յուրաքանչյուր 1 խմ-ի համար 1.5 գործակիցներով:»։

2) N 2 հավելվածում լրացնել 17-րդ կետ հետևյալ բովանդակությամբ

«17.

Եղեգնաձոր համայնքի սեփականություն հանդիսացող, Եղեգնաձոր քաղաքի ավտոկայանատեղիում ավտոտրանսպորտային միջոց կայանելու համար գանձվում է վճար հետևյալ դրույքաչափերով`

 

 

1)

Յուրաքանչյուր մեկ ժամվա համար

150

 

2)

Յուրաքանչյուր մեկ օրվա համար

700

 

3)

Մեկ շաբաթվա համար

3 000

 

4)

Մեկ ամսվա համար

7 000

 

5)

Մեկ տարվա համար

8 0000»

 

2 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner