Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, 7-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով քաղաքացի Լյուդվիգ Գրիգորյանի դիմումը. 1․ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի Լյուդվիգ Բագրատի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող, գյուղատնտեսական նշանակության 0.5426 հա վարելահող հողատեսքի (անշարժ գույքի նկատմամաբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 21082024-10-0027, կադաստրային ծածկագիր՝ 10-001-0368-0017) նպատակային նշանակությունը փոխել՝ դարձնելով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ արդյունաբերական օբյեկտների՝ ձկնաբուծական արհեստական լճակ կառուցելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |