Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, 13-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի N 987-Ն որոշման հավելվածի 4-րդ կետը և քաղաքացու դիմումը. 1. Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Համլետ Վանուշի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող, գյուղատնտեսական նշանակության 0.282 հա վարելահողի (անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման թիվ 11012023-10-0033 վկայական, կադաստրային ծածկագիր՝ 10-042-0158-0044)՝ նպատակային նշանակությունը փոխել՝ դարձնելով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողատարածք` անասնագոմ կառուցելու նպատակով:
2. Ուժը կորցրած ճանացել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 10-ի՝ «Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին» թիվ 21-Ա որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |