Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները և քաղաքացի Բագրատ Խաչատրյանի դիմումը. 1. Տալ համաձայնություն՝ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի Բագրատ Արմենակի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 0.97607 հա վարելահող հողատեսքի (անշարժ գույքի նկատմամաբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 05032025-10-0001, կադաստրային ծածկագիր՝ 10-001-0309-0119) նպատակային նշանակությունը փոխելու բնակավայրերի հողերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման՝ բիզնես գործունեություն ծավալելու նպատակով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |