Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 17-ի թիվ 05-Ա որոշմամբ հաստատված Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակը․ 1. Հրաչյա Վավիկի Վարդանյանին նշանակել Եղեգնաձոր համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում։
2․ Եղեգնաձոր համայնքի ղեկավարի տեղակալի գործառույթներն իրականացնել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությամբ սահմանված կարգով։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից։ |