Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով․ 1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու թիվ 9 նստաշրջանի՝ 2026 թվականի հունիսի 3-ի արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1) Լեհաստանի Հանրապետության Չեխանովեց քաղաք մեկնող Եղեգնաձոր համայնքի պատվիրակության անհատական կազմը հաստատելու մասին:
2) «Եղեգնաձորի բարեկարգում և կանաչապատում» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հիմնադրելու, իրավաբանական հասցեն սահմանելու, կանոնադրությունը, կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
3) Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի 18-րդ փողոցից սկսվող նրբանցքը համարակալելու մասին:
4) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2026 թվականի մայիսի 5-ի N 54-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |