Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմումը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064 որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 2/փ-384 դրական եզրակացությունը․ 1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Խորեն Եղյանին հատկացված՝ շինությամբ ծանրաբեռնված 0.0155 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողի (կադաստրային ծածկագիր՝ 10-001-0058-) նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ արդյունաբերական օբյեկտների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |