Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայսատանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի դրույթներով․ 1․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 22-ի՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը անշարժ գույք նվիրաբերելու մասին» թիվ 99-Ա որոշման վերնագրում, հիմական մասի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությանը» բառերով, իսկ 2-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ» բառերը։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |