Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի պահանջներով, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-699 հոդվածների, ՀՀ հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջների, հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից ներկայացված հայտը․ 1․ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Ս․ Շահումյան փողոց 1/2 հողամաս հասցեում գտնվող 0․0025 հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողը (կադաստրային ծածկագիր 10-001-0031-0059) 10 (տասը) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դիզելային գեներատոր տեղադրելու նպատակով։
2. Եղեգնաձորի համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանին` ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հետ, օրենսդրությամբ սահմանված կարգով, կնքել անհատույց օգտագործման պայմանագիր՝ 10 /տասը/ տարի ժամկետով։ Պայմանագրերի նոտարական վավերացման և պետական գրանցման ծախսերը թողնել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վրա:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |