Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմումը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064 որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2026 թվականի հունվարի 30-ի N 1/փ-21 դրական եզրակացությունը․ 1․ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Վ․ Զորավարի փողոց 36/1 հասցեում գտնվող, քաղաքացի Արթուր Տելեսիկի Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0.01 հա արդյունաբերական օբյեկտների հողի (անշարժ գույքի նկատմամաբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 29102019-10-0004, կադաստրային ծածկագիր՝ 10-001-0135-0048) նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |