Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի՝ «Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների օրինակելի աշխատակարգերը հաստատելու մասին» N 12-Ն հրամանով հաստատված N 1 հավելվածի 8․4-րդ կետը և համակարգչում զետեղված թեկնածուներից պատահական ընտրված հանձնաժողովների կազմերը (անվանացանկ).
1․ Հաստատել Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետի (պաշտոնի ծածկագիր՝ 3․1-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2024 թվականի դեկտեմբերի 4-ին անցկացվող մրցույթի հանձնաժողովի կազմը՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշման առաջին կետում նշված հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկումն իրականացնլու նպատակով լիազորված անձ նշանակել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մարինե Հովհաննիսյանին։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։