Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Արմեն Ավետիսյանի դիմումը․ 1. Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի Երևանյան Խճուղի 4 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության 0․045 հա մակերեով բենզալցակայանով և վառելիքի պահեստով ծանրաբեռնված հասարակական կառուցապատման հողը (կադաստրային ծածկագիր՝ 10-014-0197-0007) ուղղակի վաճառքով օտարել քաղաքացի Արմեն Վանիկի Ավետիսյանին։
2. Վաճառքի գին սահմանել 549 450 (հինգ հարյուր քառասունինը հազար չորս հարյուր հիսուն) ՀՀ դրամ (կադաստրային արժեքի 100 տոկոսը):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդ օրվանից։ |