Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, 13-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի N 987-Ն որոշմամբ հաստատված հավելվածի պահանջները և «ԽՆՈՑԻ» ՍՊ ընկերության տնօրեն Համլետ Սարգսյանի դիմումը. 1. Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի «ԽՆՈՑԻ» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, գյուղատնտեսական նշանակության 0.28345 հա այլ հող հողատեսքի (անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման թիվ 04102023-10-0008 վկայական, կադաստրային ծածկագիր՝ 10-042-0158-0109) նպատակային նշանակությունը փոխել՝ դարձնելով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողատարածք` անասնագոմ կառուցելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |