Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի փետրվարի 1-ի N 2 որոշման քաղվածքը, առաջին պետական գրանցման հանգամանքը և քաղաքացի Վահագ Հրաչիկի Ասատրյանի դիմումը․ 1. Ճանաչել քաղաքացիներ՝ Վահագ Հրաչիկի Ասատրյանի (ծնված` 1950թ.), Հասմիկ Ժորժիկի Մինասյանի (ծնված՝ 1955թ․), Հրանտ Վահագի Ասատրյանի (ծնված՝ 1977թ.), Նազելի Վահագի Ասատրյանի (ծնված՝ 1975թ.), Նարինե Վահագի Ասատրյանի (ծնված՝ 1986թ.) համատեղ սեփականության իրավունքը Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի 15-րդ փողոց, 10 հասցեում գտնվող, հողաբաժնի չափից ավել օգտագործվող 1049.8 քմ բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ։
2. Սեփականաշնորհման չափի 20 տոկոսից ավել օգտագործվող 709.8 քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքով օտարել քաղաքացի Վահագ Հրաչիկի Ասատրյանին։
3. 709.8.1 քմ մակերեսով հողամասի ուղղակի վաճառքի գինը սահմանել 109 630 (մեկ հարյուր ինը հազար վեց հարյուր երեսուն) ՀՀ դրամ՝ կադաստրային արժեքի 30 տոկոսը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |