Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայսատանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի դրույթներով․ 1․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 20-ի՝ «Անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին» թիվ 134-Ա որոշման հիմնական մասի 1-ին կետը շարադրել ստորև բերված նոր խմբագրությամբ.
«1․ Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի /վարչական շենք/ սենյակներից մեկը անհատույց օգտագործման իրավունքով, 1 /մեկ/ տարի ժամկետով, տրամադրել «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ին՝ Մալիշկա բնակավայրում երեխայի և ընտանիքի կենտրոն հիմնելու նպատակով /սոցիալ-հոգեբանական ծառայությունների տրամադրում/։»։
2․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի՝ «Վերնաշեն բնակավայրում կառուցված գազատարը անհատույց (անժամկետ) օգտագործման տրամադրելու համար թույլտվություն տալու մասին» թիվ 141-Ա որոշման վերնագրում և հիմնական մասում՝ «(անժամկետ)» բառը փոխարինել «25 /քսանհինգ/ տարի ժամկետով» բառերով։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |