Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, 7-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի N 987-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 600-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 3-րդ կետը և քաղաքացի Արմեն Մարգարյանի դիմումները. 1. Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Արմեն Միլիտոնի Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող, գյուղատնտեսական նշանակության 0.06 հա (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 10092020-10-0015, կադաստրային ծածկագիր՝ 10-014-0056-0005) և 0.06 հա (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 04062021-10-0014, կադաստրային ծածկագիր՝ 10-014-0056-0004) վարելահող հողատեսքերի նպատակային նշանակությունը փոխել՝ դարձնելով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսություն հիմնելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |