Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ և 42-րդ կետերով․ 1. Հաստատել Եղեգնաձոր համայնքի կողմից Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրին մասնակցության նպատակով ձևավորված Նախաձեռնող խմբի կազմը՝ համաձայն հավելվածի։
2. Ծրագրին մասնակցելու համար դիմել Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամին (ՀՏԶՀ)` համայնքի հետևյալ առաջնահերթ խնդրով.
- Եղեգնաձոր համայնքի կոմունալ ծառայությունների բարելավում։
3. Առաջարկի հաստատման դեպքում կատարել 5% ներդրում` ՍՆՏԶ ԼՖ Ծրագրի պահանջներին համապատասխան։
4. Ծրագրի իրականացման դեպքում ստեղծվող ենթակառուցվածքի շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում։
5.Հանձնարարել համայնքապետարանի համապատասխան աշխատակիցներին պատրաստել և ՀՏԶՀ-ին ներկայացնել համապատասխան առաջարկ` Ծրագրին մասնակցելու վերաբերյալ։
6. Ստեղծվող ենթակառուցվածքը չօտարել, չսեփականաշնորհել կամ չօգտագործել այլ նպատակներով ծրագրի ավարտից հետո 15 տարվա ընթացքում:
7․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|