Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով․ 1. Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 8-ի՝ «Եղեգնաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 73-Ա որոշման հիմնական մասի 1-ին կետը շարադրել ստորև բերված նոր խմբագրությամբ՝
«1․ Եղեգնաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման համար ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով․
- Աճուրդավար - Արմեն Աղաջանյան (Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ)
- Արձանագրող - Սամվել Այվազյան (Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ)
- Գառնիկ Խաչատրյան (Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի պաշտոնակատար)
- Արսեն Կարապետյան (Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ)
- Սյուզաննա Մարգարյան (Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ)
- Գրիգոր Սարգսյան (համայնքի ավագանու անդամ)
- Սամվել Ոսկանյան (համայնքի ավագանու անդամ)
- Վահե Վարդանյան (համայնքի ավագանու անդամ)։»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի փետրվարի 7-ից հետո ծագած հարաբերությունների վրա: |