Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 1387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետը, Գետափ բնակավայրի 28-րդ փողոցից սկսվող փողոցների մասով ՀՀ կադաստրի կոմիտե կողմից հաստատված հայտերը․ 1․ Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի 28-րդ փողոցից սկսվող՝
1) 1-ին նրբանցքին զուգահեռ հաջորդ փողոցը համարակալել որպես՝ Եղեգնաձոր համայնք, գյուղ Գետափ, 28-րդ փողոց, 2-րդ նրբանցք,
2) 1-ին և 2-րդ նրբանցքներին զուգահեռ հաջորդ փողոցը համարակալել որպես՝ Եղեգնաձոր համայնք, գյուղ Գետափ, 28-րդ փողոց, 3-րդ նրբանցք,
3) 1-ին փակուղուց սկսվող փողոցը համարակալել որպես՝ Եղեգնաձոր համայնք, գյուղ Գետափ, 28-րդ փողոց, 2-րդ փակուղի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում էլեկտրոնային եղանակով Կադաստրի կոմիտեի հասցեների միասնական ռեեստրի տեղեկատվական համակարգ ներբեռնելու պահից։ |