Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով՝ 1․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 9-ի՝ ««Գլաձոր համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը միացնելու մասին» թիվ 10-Ա որոշման հիմնական մասի 2-րդ կետից հետո լրացնել նոր 2.1 և 2.2 կետեր հետևյալ բովանդակությամբ.
«2.1. Հաստատել «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի կանոնադրությունը նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման հավելվածի։
2.2. «Գլաձոր համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ը «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ին միացված է համարվում՝ «Գլաձոր համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման և «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի նոր խմբագրությամբ կանոնադրության գրանցման պահից։»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |