Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով՝ 1. Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հերթական նստաշրջանի՝ մայիսի 10-ի հերթական նիստի հետևյալ օրակարգը.
1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 10-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:
2) Եղեգնաձոր համայնքի 2022 թվականի տարեկան բյուջեում փոփոխություններ կատարելու մասին։
3) Համայնքային սեփականություն համարվող արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքը պետությանը փոխանցելու մասին։
4) Դրամական օգնություն տրամադրելու մասին։
5) Համայնքային սեփականություն հանդիսացող հողերը աճուրդով օտարելու համար թույլտվություն տալու մասին։
6) Համայնքային սեփականություն համարվող չօգտագործվող ոռոգման խողովակաշարը ապամոնտաժելու և օգտագործելու համար թույլտվություն տալու մասին։
7) Համբարձում Արտեմի Մանուկյանին հատկացված հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու համար համաձայնություն տալու մասին։
8) Համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու համար համաձայնություն տալու և Մալիշկա համայնքի ավագանու 2021 թվականի հուլիսի 6-ի թիվ 41-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։
9) Համայնքային սեփականություն հանդիսացող գիշերային լուսավորության հենասյուներով մալուխային գծերի անցկացման և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում տերմինալների տեղադրման համար թույլտվություն տալու և համապատասխան վճարների չափերը որոշելու մասին։
10) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 17-ի թիվ 8-Ա որոշմամբ հաստատված թիվ 1 և թիվ 7 հավելվածները նոր խմբագրությամբ շարադրելու մասին:
11) «Եղեգնաձորի ԲԿՏ» ԲԲԸ-ի խորհրդի կազմում Եղեգնաձորի համայնքապետարանի ներկայացուցչի թեկնածությունը առաջադրելու և Եղեգնաձոր համայնքի ավագանու 2013 թվականի ապրիլի 3-ի թիվ 18-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։
12) Համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդության հարցերով խորհրդակցական մարմնի ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին։
13) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը որոշելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |