Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով․ 1․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 24-ի՝ ««Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձորի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Մալիշկայի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկների գործունեության դադարեցման մասին» թիվ 10-Ա որոշման հիմքը փոփոխել և շարադրել նոր խմբագրությամբ․ «Ղեկավարվելով «Համայնքային կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի, 102-րդ հոդվածի 3․2-րդ և 4-րդ մասերի դրույթներով․»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի փետրվարի 28-ից։ |